Արագոնյան հարթավայր
Արտաքին տեսք
Արագոնյան հարթավայր | |
---|---|
Տեսակ | հովիտ և river valley? |
Երկիր | Իսպանիա |
Երկարություն | 840 կմ |
Մակերես | 40 կմ² |
Աշխարհագրական տեղադրություն | Պիրենեյան թերակղզի |
Ջրլիցի ափին | Էբրո և Էբրոյի դելտա |
Ջրահավաքի տարածք | Էբրոյի ավազան |
Անվանված է | Էբրո |
Արագոնյան հարթավայր, միջլեռնային իջվածք Պիրենեյան թերակղզու հյուսիս–արևելքում[1]՝ Պիրենեյների, Իբերական և Կատալոնյան լեռների միջև։ Ալիքավոր հարթավայր է։ Բարձրությունը մոտ 250 մ է, լեռների մոտ՝ 500—700 մ։ Ոռոգվում է էբրո գետի և նրա վտակների ջրերով։ Արագոնյան հարթավայրը անվանվում է նաև Էբրո գետի հովիտ։
Կլիման մերձարևադարձային ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300—500 մմ։ Տիրապետում է չոր տափաստանը, տեղ–տեղ՝ կիսաանապատը և աղուտները։
Հարթավայրում ամենամեծ բնակավայրը Սարագոսա քաղաքն է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Большая Советская Энциклопедия» – Арагонская равнина, т. 2, стр. 156
- ↑ «Арагонская равнина» (ռուսերեն). Большая Советская Энциклопедия. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Арагонская равнина // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978..
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 683)։ |